20 Մայ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող գիտնականը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող գիտնականը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Ադրբեջանում ավարտվել է Իգբալ Աբիլովի դատավարությունը, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հանձնարարականները կատարելու համար։

Այսօր Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Համմեդ Նուրիևի նախագահությամբ ընթացող դատական նիստում, ընթերցվել է դատավճիռը, որի համաձայն՝ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274-րդ (պետական դավաճանություն), 281.3-րդ (օտարերկրյա կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների անունից հակապետական գործունեության հրապարակային կոչեր) և 283.1-րդ (ազգային ատելություն և թշնամանք հրահրելուն ուղղված գործողություններ) հոդվածներով։

Իգբալ Աբիլովը ձերբակալվել է 2024 թվականի հուլիսին։ Նա կտրականապես հերքում է մեղադրանքը, իսկ նրա փաստաբանը նշում է, որ առաջադրված մեղքդրանքներն ապացուցող իրական ապացույցներ չկան։

Ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովն Ադրբեջանում ապրել է միայն մինչև հինգ տարեկանը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Բելառուս, որտեղ նա ավարտել է դպրոցը, տեղի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև սկսել է աշխատել իր ատենախոսության վրա և միաժամանակ դասավանդել։ Նա Բաքու էր եկել իր հարազատներին տեսնելու։

Չնայած այն հանգամանքին, որ Իգբալ Աբիլովն ապրել և աշխատել է Բելառուսում՝ նա Ադրբեջանի քաղաքացի է։ Լինելով էթնիկ թալիշ՝ նա ուսումնասիրել է թալիշական լեզուն և մշակույթը՝ դառնալով «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Ռազմագերիներ