21 Մայ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
10.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպանություն՝ Իսպանիայում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Սպանություն՝ Իսպանիայում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Իրանի խորհրդարանը հաստատել է Ռուսաստանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը վավերացնելու օրինագիծը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 191 պատգամավոր, դեմ՝ 8-ը։

Համաձայնագիրն ստորագրվել էր այս տարեսկզբին՝ Կրեմլում Ռուսաստանի և Իրանի նախագահների բանակցություններից հետո՝ 20 տարի ժամկետով։
Դրույթներից մեկի համաձայն, եթե «կողմերից որևէ մեկը ագրեսիայի ենթարկվի, մյուսը չի կարող ագրեսորին ռազմական կամ այլ օգնություն ցուցաբերել»։

Իրանցին, որը 2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացրել, մահապատժի է ենթարկվել։ Հարձակվողը կախաղան է բարձրացվել, երբ իրանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել դեսպանատանը հրազենի կիրառմամբ Ադրբեջանի քաղաքացու սպանության համար: Հարձակման ընթացքում մեկ մարդ զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել։ Հարցաքննության ընթացքում տղամարդը հարձակման դրդապատճառ էր նշել «անձնական և ընտանեկան խնդիրները»։

Ուկրաինայի հետ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա աշխատանքը դինամիկ է ընթանում. ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ, որը կարող է ներառել նաև հրադադարի և հակամարտության կարգավորման սկզբունքները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում նա հատուկ անդրադարձել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։նա նշել է, որ թուրքական իշխանությունը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության բացակայությունը թերի է դարձնում թուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարը և Հուսով է, որ KKTC-ն կդառնա կազմակերպության լիիրավ անդամ։
Էրդողանը Բուդապեշտ էր մեկնել մայիսի 21-ին։

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Պոզուելո դե Ալարկոն քաղաքում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը։ Նա 52 տարեկան էր։ Իսպանական Cadena SER ռադիոկայանի փոխանցմամբ՝ Պորտնովի վրա կրակել են ամերիկյան դպրոցի մոտ, ուր նա բերել էր իր երեխաներին։ Հարձակվողները, ըստ ոստիկանության աղբյուրների, եղել են երկու կամ երեք հոգի։ El Mundo պարբերականի տվյալներով՝ մի փամփուշտ դիպել է նրա պարանոցին, ինչի հետևանքով նա ընկել է, ապա հարձակվողները կրակել են գլխին։ Պորտնովի սպանության փաստը հաստատել են նաև Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սիրիան կարող է ներքաշվել նոր քաղաքացիական պատերազմի մեջ, կամ իշխանությունն այնտեղ կարող է ամբողջությամբ փլուզվել մի քանի շաբաթից։
Ռուբիոյի գնահատմամբ, անցումային իշխանությունն ընդամենը մի քանի շաբաթ է հեռու հնարավոր փլուզումից և էպիկական մասշտաբների լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմից, որը կհանգեցնի երկրի պառակտմանը;
Նա նախազգուշացրել է, որ միայն պատժամիջոցների մեղմացումը «բավարար չի լինի» Սիրիայում վիճակը կայունացնելու համար, և ենթադրել է, որ «Կոնգրեսի մակարդակով կամ ավելի համալիր մակարդակով ինչ-որ բան պետք է ձեռնարկվի»՝ երկիրը ավելի քան 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո վերակենդանացնելու համար։

Ռազմագերիներ