
Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ
Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ նշելով, որ առանց իր միջամտության Ռուսաստանը շատ ավելի վատ դրության մեջ կլիներ:
«Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ շատ վատ բաներ պատահած կլինեին. նա կրակի հետ է խաղում», – գրել է ԱՄՆ նախագահը:
Չնայած այս հայտարարությանը, ըստ The Wall Street Journal-ի տեղեկությունների, Թրամփը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ արդեն այս շաբաթ: