30 Մայ
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՊՆ նախարարները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը

ՊՆ նախարարները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը

Ղրղզական կողմի նախագահությամբ Բիշքեկում տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։ Միջոցառմանը մասնակցել են գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

Կողմերը մանրամասն քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և մտքեր փոխանակել կոլեկտիվ անվտանգության համակարգի հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել և հաստատվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ անդամ պետությունների 2026-2030 թվականների ռազմական համագործակցության պլանավորմանը, ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկողական մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ վարժանքների կազմակերպմանը, ՀԱՊԿ զորքերի (կոլեկտիվ ուժերի) կառավարման կատարելագործմանը և մի շարք այլ հարցերի։

Ռազմագերիներ