30 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը  Ալիևին ուղղված նամակում շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրելու անհրաժեշտությունը

Թրամփը Ալիևին ուղղված նամակում շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրելու անհրաժեշտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրելու անհրաժեշտությունը. փոխանցում է TACC-ը:

«Երկարատև խաղաղությունը կապահովի բարգավաճում Հարավային Կովկասում և կստեղծի ավելի մեծ հնարավորություններ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար. հիմա ժամանակն է խաղաղության հասնելու և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսելու», – գրել է Թրամփը Իլհամ Ալիևին ուղղված նամակում:

Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Ռազմագերիներ