
Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. Շոյգու
Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հիմնական հարթակը․ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ստամբուլի հարթակը դառնում է հիմնական հարթակը բոլոր ոլորտներում բանակցություններ վարելու համար՝ կապված Սև ծովի, Սևծովյան գործարքի, հացահատիկի գործարքի, իսկ այժմ էլ ռուս-ուկրաինական բանակցությունների հետ։ Մենք գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում՝ անվտանգության ապահովման առումով, պատվիրակությունների աշխատանքի համար օպտիմալ պայմաններ ստեղծելու համար», – ասել է Շոյգուն Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշի հետ հանդիպման ժամանակ:
Շոյգուի խոսքով՝ երկկողմ համագործակցության արդյունավետությունը «մեծապես պայմանավորված է երկու երկրների ղեկավարների միջև վստահության երկխոսության ինտենսիվությամբ. ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանոնավոր կերպով շփվում են հեռախոսով։