
Եվրոպան որոշել է խաղալ զորավարի դերում՝ բարեկամություն հասատելով Ուկրաինայից մինչ Հայաստան և Ադրբեջան․ Pravda.ru
Մինչ Եվրամիությունը պայքարում է գնաճի դեմ և փնտրում գումար խնայելու եղանակներ, Բրյուսելը որոշել է չվատնել ժամանակը մանրուքների վրա և անմիջապես հայացքը սևեռել է աշխարհաքաղաքականության մեջ կոշտ քայլերի վրա։ Սակայն, ծրագրերի և դրանց իրականացման միջև հեռավորությունը հսկայական է, գրում է Pravda.ru-ի սյունակագիր Դմիտրի Պլոտնիկովը։
Ըստ հեղինակի՝ ԵՄ-ը սկսում է լայնածավալ սևծովյան ռազմավարություն, որի էությունը տարածաշրջանում Ռուսաստանի կյանքը հնարավորինս դժվարացնելն է, և միևնույն ժամանակ, ինչպես միշտ, թաքնվելը «կայունություն», «բարգավաճում» և «ենթակառուցվածքների զարգացում» բառերի հետևում։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը վստահեցնում է. «Սև ծովում անվտանգությունը կենսական նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար»։
Բացի այդ՝ ԵՄ-ը պատրաստվում է զարգացնել էներգետիկ միջանցքներ, թվային ենթակառուցվածքներ, ափամերձ համայնքների կայունություն և այլն։ Միևնույն ժամանակ, նրանք ցանկանում են բարեկամանալ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Ընդհանուր առմամբ՝ ամուր դաշինք՝ «միայն ոչ Ռուսաստանի հետ» ոճով։
«Եվրոպան որոշել է կրկին խաղալ զորավարի դերում։ Ճիշտ է, քարտեզի վրա ամեն ինչ դեռ չի համընկնում՝ «աշխարհաքաղաքական աքցաններ» վերցնելու ցանկությունից մինչև Ռուսաստանի վրա իրական ճնշում, տասնյակ միլիարդավոր եվրոների ճանապարհ, մի քանի հազար կիլոմետր և առնվազն մեկ ձմեռ առանց գազի», – գրել է հեղինակը։