
Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Հնդկաստանի հյուսիսարևելյան շրջանում վերջին չորս օրվա ընթացքում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանության մարմիններին:
Սիկկիմ նահանգում տարհանվել է ավելի քան 1000 զբոսաշրջիկ, փրկարարական ծառայությունը իրականացնում է հատուկ գործողություն՝ փրկելու աղետի գոտում մնացած բնակիչներին:
Իրավասու մարմինները զգուշացրել են հնարավոր սողանքների և ջրհեղեղների վտանգի մասին՝ կոչ անելով տեղի բնակչությանը զգոն մնալ: