04 Հուլ
2025
21.4° c ԵՐԵՎԱՆ
10.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սի Ծինփինի հետ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սի Ծինփինի հետ

Դոնալդ Թրափը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ. այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցցանցի իր էջում: 

«Ես հենց նոր շատ լավ հեռախոսազրույց ունեցա Չինաստանի նախագահ Սիի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր վերջերս կնքված առևտրային համաձայնագրի որոշ նրբություններ: Հեռախոսազրույցը տևեց մոտ մեկուկես ժամ և հանգեցրեց շատ դրական արդյունքի երկու երկրների համար. այլևս չպետք է հարցեր առաջանան հազվագյուտ հանածոների վերաբերյալ», – գրել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ խոսակցության ընթացքում նրանք չեն քննարկել ո՛չ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ո՛չ էլ միջուկային հարցի շուրջ Իրանի հետ բանակցությունները:

Թրամփը նաև նշել է, որ Սի Ծինփինը հրավիրել է նրան այցելելու Չինաստան՝ հավելելով, որ նախատեսված է երկկողմ հանդիպում չինական և ամերիկյան պատվիրակությունների միջև՝ քննարկելու առևտրային հարաբերությունները:

 

Ռազմագերիներ