
Իրանական հատուկ ծառայությունները գաղտնի փաստաթղթեր են դուրս բերել Իսրայելից
Իրանի հետախուզական ծառայությունները կարողացել են Իսրայելի տարածքից դուրս բերել երկրի միջուկային օբյեկտների վերաբերյալ հսկայական քանակությամբ փաստաթղթեր. այս մասին հայտնել է IRIB լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ գործողությունն իրականացվել է վերջերս, սակայն այն գաղտնի է պահվել՝ փաստաթղթերի մեծ քանակի և դրանք անվտանգ փոխադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Իսրայելում երկու անձ է ձերբակալվել Իրանի օգտին հետախուզական գործունեություն իրականացնելու կասկածով: