
Հնդկաստանում ինքնաթիռի վթարի հետևանքով բոլոր 242 ուղևորները զոհվել են․ Reuters
Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքից Լոնդոն թռչող Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր 242 ուղևորները զոհվել են․ հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հնդկական լրատվամիջոցներին։
Ոստիկանության աշխատակիցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտակայքում գտնվող քաղաքացիական տարածքում։
«Շենքը, որի վրա այն վթարի է ենթարկվել, բժիշկների հանրակացարան է», – լրագրողներին ասել է ոստիկանության ավագ սպան։
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ 242 մարդկանց թվում կար 217 մեծահասակ և 11 երեխա։ Air India-ն հայտնել է, որ նրանցից 169-ը Հնդկաստանի քաղաքացիներ էին, 53-ը՝ բրիտանացի, յոթը՝ պորտուգալացի և մեկը՝ կանադացի։