13 Հնս
2025
27.2° c ԵՐԵՎԱՆ
20.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հավանական է համարել Իսրայելի հարվածն Իրանին

Թրամփը հավանական է համարել Իսրայելի հարվածն Իրանին

Դոնալդ Թրամփը խոսել է Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ հակամարտության հնարավորության մասին. փոխանցում է CNN-ը:

Պատասխանելով Իրանին հնարավոր հարվածի մասին հարցին՝ Թրամփն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ:

«Ես չեմ ուզում ասել, որ դա անխուսափելի է, բայց դա մի բան է, որը շատ հանգիստ կարող է տեղի ունենալ», – Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ նա նշել է՝ չէր ցանկանա, որ Իսրայելը հարվածի Իրանին, քանի որ ԱՄՆ-ն ու Իրանը շատ մոտ են միջուկային հարցի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:

Ռազմագերիներ