05 Հուլ
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
19.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետի և Իրանի նախագահի հետ

Պուտինը հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետի և Իրանի նախագահի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ. հայտնում է TACC գործակալությունը:

Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կողմ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:

Մինչդեռ Նեթանյահուի հետ զրույցում Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և հակասում են միջազգային իրավունքին:

ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել միջնորդելու Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման գործընթացում:

Ռազմագերիներ