15 Հնս
2025
23° c ԵՐԵՎԱՆ
17.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում ու Իսրայելում ՀՀ քաղաքացիների զոհվելու մասին տվյալներ չկան. ԱԳՆ

Իրանում ու Իսրայելում ՀՀ քաղաքացիների զոհվելու մասին տվյալներ չկան. ԱԳՆ

Այս պահին Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան. «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև հավատարմագրման երկրի իշխանությունների հետ: Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ռազմագերիներ