
Շարունակվում է Իրան-Իսրայել հակամարտությունը
Շարունակվում է իրանաիսրայելյան հակամարտությունը. կողմերը շարունակում են հրթիռակոծել միմյանց տարածքները՝ թիրախ դարձնելով նաև խաղաղ բնակչությանը։
Իսրայելի հարվածների հետևանքով ուժեղ հրդեհ էր բռնկվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Փոխադարձ կրակի հետևանքով Իրանական հրթիռները ոչնչացրել են Հալֆայի նավթավերամշակման գործարանը։
Իրանի կողմից Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվին հարվածելուց հետո Իսրայելի փրկարար ծառայությունը շարունակում է որոնողական աշխատանքներ իրականացնել Թել Ավիվից հարավ գտնվող Բաթ Յամ քաղաքում. այսօր քաղաք են այցելել նաև Բենիամին Նեթանյահուն և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այս ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք կապ չունեն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետ։
Ըստ Թրամփի՝ հակամարտող կողմերը շուտով համաձայնագիր կստորագրեն, մինչդեռ Իրանում քննարկում են Միջուկային զենք չստեղծելու համաձայնագրից դուրս գալու հարցը. այս ընթացքում երկու երկրում զոհվում են խաղաղ բնակիչներ։
Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 128 մարդ, տուժել՝ մոտ 900-ը. հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը: Իրանի հասցրած հարվածների հետևանքով Իսրայելում առնվազն 8 մարդ է զոհվել, 200-ը՝ վիրավորվել։
Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով ռազմատիեզերական ուժերի ևս 8 հրամանատարների մահվան մասին։