
Իրանը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար. Նեթանյահու
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին թիրախավորելը կխորացնի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը. ABC News-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ի պատասխան հարցին, թե արդյոք Իսրայելն իսկապես կթիրախավորի՞ Ալ Խամենեիին՝ Նեթանյահուն պատասխանել է. «Իսրայելն անում է այն, ինչ անհրաժեշտ է:
Իսրայելի վարչապետն Իրանին նաև մեղադրել է Մերձավոր Արևելքում ահաբեկչություն տարածելու համար՝ նշելով, որ իր երկիրն անում է ամեն բան՝ վերջ դնելու ագրեսիային տարածաշրջանում:
Անդրադառնալով Իրանի հետ բանակցություններին՝ Նեթանյահուն հերքել է տեղեկությունը, համաձայն որի՝ Իրանն իր գործընկերներին ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու ցանկություն է հայտնել:
Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իսրայելին աջակցելը բխում է Միացյալ Նահանգների շահերից, քանի որ Իրանը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, իսկ Իսրայելն ամեն ինչ անում է, որպեսզի Իրանը չունենա միջուկային զենք: