
Դեպի ԱՄԷ և Կատար մեկնող առնվազն 26 ինքնաթիռ վայրէջք է կատարել այլ օդանավակայանում. CNN
Մերձավոր Արևելքում օդային տարածքի փակման պատճառով վերահասցեագրվել է առնվազն 26 չվերթ, որոնք ուղևորվում էին ԱՄԷ և Կատար. հայտնում է CNN-ը:
Cirium ավիացիոն վերլուծական ընկերության տվյալներով՝ 22 օդանավ ուղևորվում էր Դոհա, մնացածը՝ Դուբայ. չվերթներից մի քանիսը վերահասցեագրվել են իրենց երթուղու այլ օդանավակայաններ, իսկ մյուսները վերադարձել են մեկնման օդանավակայան։
Նաև սպասվում է, որ Հյուսիսային Ամերիկայից 39 և Եվրոպայից 210 չվերթ այսօր ավելի ուշ կիրակացավի դեպի Մերձավոր Արևելք, սակայն այդ դրանք կարող են չեղարկվել, եթե օդային տարածքը չբացվի։