
Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական պատգամավոր Բադի Քարթերը առաջադրում է Դոնալդ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակին. հայտնում է Fox News-ը:
Պատգամավորը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ հայտարարելով, որ Թրամփը պատմական դեր է խաղացել Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությանը վերջ դնելու գործում:
Նամակում ամերիկացի պատգամավորը նաև ընդգծել է ԱՄՆ նախագահի դերը Իրանի միջուկային ծրագրի կասեցման գործում՝ Իսլամական հանրապետությունն անվանելով ահաբեկչության մեծագույն հովանավոր-պետություն:
Նշենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ դեկտեմբերի տասին՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի ծննդյան օրը: