
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցիներին մեղադրանք է առաջադրվել
Եկատերինբուրգում կազմակերպված հանցավոր խմբի գործով մեղադրյալներին սպանության մեղադրանք է առաջադրվել, նրանցից մեկը ցուցմունք է տվել իր հանցակիցների դեմ հայտնում է РИА Новости-ն:
«Քրեական գործով մեղադրյալների թվում են Մազահիր Սաֆարովը, Ակիֆ Սաֆարովը, Այազ Սաֆարովը, Ախլիման Գանջիևը, Շահին Լալաևը և Բաքիր Սաֆարովը։ Կախված հանցագործությունների կատարմանը մասնակցության դերից և աստիճանից՝ նրանցից հինգի դեմ արդեն մեղադրանք է առաջադրվել», – ասել է նա։
Նրանց մեղադրանք է առաջադրվել «Մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կատարված սպանություն», «Վարձու սպանություն» և «Վարձու սպանության փորձ» հոդվածներով։
Բոլոր վեց մեղադրյալները կալանավորվել են. նրանք ՌԴ քաղաքացիներ են:
Քննչական մարմինը պարզաբանել է, որ գործը վերաբերում է 2001, 2010 և 2011 թվականներին Սվերդլովսկի մարզում Ադրբեջանից եկած անձանց սպանությունների և սպանության փորձերի հետաքննությանը: Մեղադրանքի կողմի պնդմամբ՝ մեղադրյալները ներգրավված են եղել հանցագործությունների կատարման մեջ: