26 Հուլ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
23.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջուկային զենքը կարող է Թեհրանին ավելի խոցելի վիճակում դնել. Արաղչի

Միջուկային զենքը կարող է Թեհրանին ավելի խոցելի վիճակում դնել. Արաղչի

Իրանը միջուկային զենքը համարում է անմարդկային և իսլամի սկզբունքներին հակասող, որը կարող է Թեհրանին շատ ավելի խոցելի վիճակում դնել․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն անմարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Երկրորդ՝ մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանությունը միջուկային զենք է պահանջում։ Այս զենքը մեզ շատ ավելի խոցելի վիճակում կդներ։ Իհարկե, Իրանի ներսում մինչ օրս քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ, և կան անձինք, ովքեր չեն կիսում իմ տեսակետը»,- ասել է նա CBS հեռուստաալիքին։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները՝ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն այժմ փորձում է հասկանալ՝ արժե արդյոք վստահել Վաշինգտոնին և նոր բանակցությունների մեջ մտնել ամերիկյան կողմի հետ իրանա-իսրայելական հակամարտությունից և դրանում Վաշինգտոնի ներգրավվածությունից հետո:

Ռազմագերիներ