07 Հուլ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի հրդեհը սպառնում է նոր քարտեզ ձևավորել

Սիրիայի հրդեհը սպառնում է նոր քարտեզ ձևավորել

Սիրիայի Լաթաքիայում օդը բառի բուն շիկացած է ու ոչ թե արևից, այլ կրակից: Միջերկրական ծովի ալիքներն ու ջուրն անգամ չեն մեղմում Սիրիայի մեծությամբ հինգերորդ քաղաքի հրդեհը: Հրշեջները պայքարում են Սիրիայի արևմտյան շրջանում վերջին տարիների ամենալուրջ անտառային հրդեհների դեմ։

Ծուխն այստեղ բարձրանում է մինչև երկինք, ծովի հանգիստ ալիքների ճիշտ գլխավերևում: Մարդիկ հեռանում են տներից՝ վերցնելով միայն անհրաժեշտը, գումար, փաստաթղթեր, եթե հասցնեն՝ նաև հագուստ:

Սիրիայի կառավարությունը իրավիճակը ծայրահեղ ողբերգական է գնահատում և նշում, որ մոբիլիզացրել է 80 խմբավորում, ներառյալ 160 հրշեջ մեքենա՝ կրակը բաժանելով հատվածների, որոնք հնարավոր կլինի ավելի հեշտ վերահսկել։

Ռազմագերիներ