
Իսրայելի հարձակումների հետևանքով հիմնականում տուժել են խաղաղ բնակիչները, ոչ թե զինվորականները. Իրանի Կարմիր մահիկ
Իրանի վրա իսրայելական հարձակումների հեևանքով ամենից շատ զոհեր և տուժածներ եղել են քաղաքացիական անձանց շրջանում. հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության (IRCS) տնօրենը:
«Ամենամեծ վնասը կրել է քաղաքացիական բնակչությունը, զոհվել է 126 կին և 41 երեխա. նրանցից ոչ մեկը զինվորական չէր», – ասել է կազմակերպության ղեկավարը Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Իրանի կառավարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 1062-ի, տուժածների թիվը գերազանցում է 4400-ը: