
Դատավորը բավարարել է Ռուբեն Վարդանյանի բոլոր երեք միջնորդությունները
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա նիստին Ռուբեն Վարդանյանը երեք միջնորդություն է ներկայացրել դատավորին՝ հնարավորություն տալ փաստաբան Աբրահամ Բերմանին ծանոթանալ նիստերի արձանագրություններին, թույլատրել առանձին հանդիպել փաստաբանի հետ յուրաքանչյուր նիստից առաջ և քաղվածքներ տրամադրել դատական արձանագրություններից:
Դատավորը բավարարել է բոլոր երեք միջնորդությունները՝ նշելով, ինչից հետո ցուցմունքներ են տվել «տուժողները»։
Շինծու դատավարության հաջորդ նիստը կկայանա հուլիսի 22-ին: