
Եվրամիությունը պատրաստ է պատասխան մաքսատուրքեր սահմանել ամերիկյան արտադրանքի ներմուծման համար. Ֆրիդրիխ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնին վճռական հակահարված է խոստացել ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմի սրման դեպքում՝ նշելով, որ ԱՄՆ-ն չպետք է թերագնահատի Եվրամիության պատրաստակամությունը արձագանքելու առևտրային մաքսատուրքերի բարձրացմանը.
«ԱՄՆ կառավարությունը չպետք է թերագնահատի մեր պատրաստակամությունը հայելային միջոցներով արձագանքելու մաքսատուրքերի բարձրացմանը», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Մերցն ընդգծել է, Եվրամիությունը պատրաստ է այդ քայլին, սակայն հույս ունի տարաձայնությունները հարթել բանակցությունների միջոցով:
Կանցլերի խոսքով՝ նա անընդհատ կապ է պահում մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ:
«Մեր նպատակը եղել և մնում է արագ լուծում գտնելը, որը կհեշտացնի Միացյալ Նահանգների հետ առևտուրը և թույլ կտա կրկին իջեցնել մաքսատուրքերը», – ասել է Մերցը: