18 Հուլ
2025
37° c ԵՐԵՎԱՆ
28.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան պատրաստ է ուժ կիրառել քրդերի նկատմամբ զինաթափումից հրաժարվելու դեպքում

Թուրքիան պատրաստ է ուժ կիրառել քրդերի նկատմամբ զինաթափումից հրաժարվելու դեպքում

Թուրքիան մշակել է տարբեր գործողությունների ծրագրեր, այդ թվում՝ ռազմական, եթե Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ուժերը հրաժարվեն զինաթափվել. գրում է Hürriyet թերթը:

Հոդվածում նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) քրդական կոալիցիան, որը Անկարան համարում է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղ, չի կատարում մարտին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ ստորագրած համաձայնագրի դրույթները, ըստ ծրագրի՝ քուրդ մարտիկները պետք է համալրեին Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերի շարքերը։

«Սիրիայում անկայունության պայմաններում SDF ուժերը՝ PKK-ի և YPG-ի՝ «Ժողովրդական պաշտպանության ջոկատներ»-ի հետ, չեն հանձնի իրենց զենքերը: Թուրքիան ունի գործողությունների ծրագրեր տարբեր ռիսկային իրադրությունների համար. իրենք թույլ չեն տա Սիրիայի մասնատումը և երկրի հյուսիսային շրջանի անցումը քրդական խմբավորումների՝ SDF/PKK/YPG-ի վերահսկողության տակ», – նշում է թերթի սյունակագիր Աբլուլքադիր Սելվին։

Սելվինի խոսքով՝ Իսրայելի գործողությունների ֆոնին Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ համագործակցելով Միացյալ Նահանգների հետ քրդական ուժերի զինաթափման և Դամասկոսի նոր վարչակազմի համակարգում դրանց ինտեգրման հարցում՝ վարելով «ռազմավարական համբերության» քաղաքականություն:

«Եթե սա արդյունք չտա, և SDF/PKK/YPG-ն չհետևի զինաթափման ուղուն, կկիրառվի ռազմական տարբերակը», – նշում է սյունակագիրը։

Ռազմագերիներ