20 Հուլ
2025
35.1° c ԵՐԵՎԱՆ
31.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն Կասպից ծովում

Իրանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն Կասպից ծովում

Հուլիսի 21-ին Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը:

«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի կողմից կազմակերպված համատեղ ծովային որոնողական-փրկարարական զորավարժությունները՝ CASAREX-2025-ը, կանցկացվեն Կասպից ծովում երեք օր՝ սկսած վաղվանից. այս զորավարժությունները կանցկացվեն Իրանի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, ՌԴ ռազմածովային ուժերի և Կասպից տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Tasnim-ը պարզաբանում է, որ զորավարժությունների նպատակը ծովային անվտանգության և Կասպից ծովի երկրների ռազմածովային ուժերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացումն է։

Ռազմագերիներ