
Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 23-ին Թուրքիայում. Զելենսկի
Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել հուլիսի 23-ին Թուրքիայում. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այսօր Ռուստեմ Ումերովի (Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի) հետ քննարկեցի գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները և ռուսական կողմի հետ ևս մեկ հանդիպումը Թուրքիայում. Ումերովը հայտնեց, որ հանդիպումը նախատեսվում է անկացնել չորեքշաբթի: Մանրամասների մասին կհայտնենք վաղը», – ասել է նա: