22 Հուլ
2025
36.1° c ԵՐԵՎԱՆ
32.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆիդանը և Արաղչին քննարկել են իրանական ատոմի շուրջ բանակցային գործընթացը

Ֆիդանը և Արաղչին քննարկել են իրանական ատոմի շուրջ բանակցային գործընթացը

Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են հուլիսի 25-ին Ստամբուլում կայանալիք միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը․ այս մասին հայտնել է РИА Новости-ն։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու «Եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հուլիսի 25-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ ՝ փոխարտգործնախարարների մակարդակով:

«Հեռախոսով զրուցել են Ֆիդանն և Արաղչին։ Զրույցի ընթացքում քննարկվել են Գազայի հումանիտար իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև միջուկային բանակցությունները, որոնք տեղի կունենան Ստամբուլում ուրբաթ», – ասել է գործակալության զրուցակիցը:

Արաղչին հունիսի 20-ին Ժնևում մասնակցել է «Եվրաեռյակի» երկրների գործընկերների հետ բանակցություններին ՝ իրանա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին միջուկային և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ: Սակայն դրանից հետո ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին։

 

Ռազմագերիներ