22 Հուլ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
22.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիան մասնատելու ցանկացած փորձ Թուրքիան կհամարի սպառնալիք իր ազգային անվտանգության համար. Ֆիդան

Սիրիան մասնատելու ցանկացած փորձ Թուրքիան կհամարի սպառնալիք իր ազգային անվտանգության համար. Ֆիդան

Թուրքիան անմիջականորեն կմիջամտի հակամարտությանը Սիրիայում՝ կանխելու երկրի մասնատման ցանկացած փորձ. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան նման փորձերը կհամարի իր ազգային անվտանգությանը սպառնացող ուղղակի սպառնալիք և ուղղակիորեն կմիջամտի հակամարտությանը:

Նախարարը նաև հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է մասնատել Սիրիան՝ երկիրը անկայուն և ավելի թույլ դարձնելու համար: Նա հավելել է, որ քրդական YPG խմբավորման զինյալները փորձում են օգտվել ստեղծված քաոսից։

«Իսրայելը վարում է քաղաքականություն, որն ուղղված է տարածաշրջանը քաոսի մեջ պահելուն», – նշել է Ֆիդանը:

Ռազմագերիներ