24 Հուլ
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
22.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը շարունակելու է զարգացնել խաղաղ միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքին համապատասխան. Փեզեշքիան

Իրանը շարունակելու է զարգացնել խաղաղ միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքին համապատասխան. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Al Jazeera-ի հետ զրույցում հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներն առ այն, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա վերջերս կատարված ամերիկյան հարվածները վերջ են դրել երկրի միջուկային ծրագիրը:

«Մեր միջուկային հնարավորությունները մեր գիտնականների մտքում են, այլ ոչ թե օբյեկտներում», – ասել է նախագահ Փեզեշքիանը Al Jazeera-ին տված հարցազրույցի ընթացքում:

Մեկնաբանելով Թրամփի այն հայտարարությունները, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, Պեզեշկիանը հաստատել է, որ Թեհրանը կիսում է այդ մոտեցումը՝ նշելով, որ դա Իրանի քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է:

Իրանի նախագահը նաև վերահաստատել է, որ իր երկիրը կշարունակի իր միջուկային ծրագիրը և ուրանի հարստացումը միջազգային իրավունքի շրջանակներում։

Անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցություններին՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ ցանկացած բանակցություն պետք է հիմնված լինի երկու կողմերի շահերի վրա, և Թեհրանի դեմ սպառնալիքները անընդունելի են։

Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա հարձակման վերաբերյալ Իրանի նախագահը նշեց, որ Թեհրանը չի հարձակվել Կատարի և նրա ժողովրդի վրա, այլ հարվածել է իր երկիրը ռմբակոծող ամերիկյան ռազմաբազային։

Վերջին պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից իր դեմ իրականացված մահափորձի մասին հարցին ի պատասխան՝ Իրանի նախագահը պատասխանեց, որ Իսրայելի նպատակն էր սպանել քաղաքական առաջնորդներին և դրա միջոցով հասնել իշխանափոխության երկրում:

Մասուդ Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ Իրանը պատրաստ է Իսրայելի հետ հնարավոր ռազմական բախմանը.

«Մենք պատրաստ ենք Իսրայելի ցանկացած նոր ռազմական գործողության. մեր զինված ուժերը պատրաստ են կրկին հարվածել Իսրայելում տեղակայված թիրախներին», – ասել է նա՝ նշելով, որ Իրանը հույսը չի դնում 12-օրյա պատերազմին վերջ դրած հրադադարի վրա։

Ռազմագերիներ