
ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Լիտվայում
Լիտվայի օդային տարածքում տեղի են ունենում Neptune Strike զորավարժությունները՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի մասնակցությամբ. հայտնում է TACC-ը՝ հղում անելով բալթյան հանրապետության բանակի հրամանատարությունը:
«Զորավարժություններն անցկացվում են Կազլու Ռուդեի և Պաջուոստիսի վարժական հրապարակների տարածքում. նշանակված առաջադրանքները կատարում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-18 Super Hornets, Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի F-18 և Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները», – ասվում է հայտարարության մեջ:
Գործողությունը գետնից վերահսկում են Իսպանիայի, Իտալիայի և Լիտվայի ռազմական մասնագետները: Զորավարժությունների մասնակիցները մարզվում են հեռահար հարձակումների վրա ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտում՝ Սև և Բալթիկ ծովերի տարածաշրջաններում:
Լիտվայի երկնքում զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 25-ը: