26 Հուլ
2025
33.3° c ԵՐԵՎԱՆ
24.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում անհայտ անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում անհայտ անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Զինված հարձակում է տեղի ունեցել Իրանի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատարանի շենքի վրա. հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Մի խումբ զինված անձինք ներխուժել են դատարանի շենք և կրակել՝ թիրախավորելով դատավորների գրասենյակները։ Tasnim գործակալության տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, տուժել՝ 13-ը:

«Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակումից հետո դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչներ. այնտեղ են նաև ուժային կառույցների աշխատակիցները:

Ռազմագերիներ