15 Օգս
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
20.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրդեհը մոտեցել էր Քեսաբի հայերի տներին. ABC media-ին մանրամասներ են հայտնի դարձել

Հրդեհը մոտեցել էր Քեսաբի հայերի տներին. ABC media-ին մանրամասներ են հայտնի դարձել

Փառք Աստծո, մարդկային վնասներ չունենք, բայց նյութական շատ ունենք. ABC media-ի հետ զրույցում ասել է Քեսաբում բնակվող Սողոմոն Լնդյանը։

Սիրիայի հայաբնակ ավանում՝ Քեսաբում, հրդեհը մարել չի հաջողվում։ Արդեն 4 օր է`  Սիրիայի որոշ տարածքներում, այդ թվում` Լաթաքիայում, Քեսաբում ու հարակից տարածքներում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհը վնասել է նաև մեր հայրենակիցներին պատկանող տարածքները։ 

«Հրդեհները դեռ շարունակվում են, մարդկային վնասներ չունենք, բայց նյութական վնասները հսկայական են։ Մեր ապրուստի միջոցը պարտեզն է, խնձորի կամ դեղձի ծառերը, որոնք այրվել են։ Փորձում են հրդեհը մարել, բայց ջերմաստիճանն այնքան բարձր է, որ խանգարում է»,-ABC media-ի հետ զրույցում ասել է Քեսաբում բնակվող մեր հայրենակիցը։

Ըստ նրա՝ հայ համայնքի վիճակն ավելի անտանելի է։

«Փորձում ենք մեկս մյուսին օգնել։ Այս գիշեր ծուխը շատ ուժեղ էր, ստիպված եղանք երեխաներին, ծերերին ու կանանց տեղափոխել այլ գյուղ։ Ասել էին, որ մարել է հրդեհը, բայց նորից սկսվեց։ Հիմա իմ բնակարանից մոտ 20 մետր հեռավորության վրա հրդեհ է»,-ասել է նա։

Ռազմագերիներ