
Գազայի դպրոցին Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է 12 պաղեստինցի․ Al Jazeera
Իսրայելի զինված ուժերը հարվածել են Գազա քաղաքի Շեյխ–Ռադվան փախստականների թաղամասում գտնվող դպրոցին. հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, հավելելով, որ ուսումնական հաստատության տարածքում ապաստան են գտել տեղահանված պաղեստինցիներ, որոնք շարունակվող ռազմական գործողությունների պատճառով փախել են գոտու այլ շրջաններից:
Ըստ հեռուստաալիքի՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, զոհերի հստակ թիվը ճշտվում է: Նշվում է, որ առավոտյան հրետակոծության հետևանքով Գազայի հատվածում արդեն զոհվել է 25 տեղացի բնակիչ, որոնցից 23-ը՝ Գազա քաղաքում:
Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ մարտերի հետևանքով գոտում զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 62,000-ը, ավելի քան 157,000-ը վիրավորվել են, իսկ ևս 270 մարդ, այդ թվում՝ 112 երեխա, մահացել է սովից։