
Չինաստանը պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է նպաստեն ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, որը հիմնված կլինի կայուն անվտանգության վրա, և Չինաստանը պատրաստ է այս գործընթացում կառուցողական դեր խաղալ. գրում է РИА Новости-ն:
«Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է նպաստեն ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծմանը, որը հիմնված կլինի համընդհանուր, համապարփակ գործակցության և կայուն անվտանգության տեսլականի վրա։
Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով Վոլոդիմիր Զելենսկիի այն խոսքին, որ «Կիևին Չինաստանի աջակցությունը որպես անվտանգության երաշխավոր պետք չէ»:
Դիվանագետը ընդգծել է, որ Չինաստանը հետևում է օբյեկտիվ և արդարացի դիրքորոշմանը ուկրաինական ճգնաժամի հարցում, ինչն «ակնհայտ է բոլոր շահագրգիռ կողմերի համար»։