23 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը զորքերն է մարզում Օմանի ծոցում և Հնդկական Օվկիանոսի ափին

Իրանը զորքերն է մարզում Օմանի ծոցում և Հնդկական Օվկիանոսի ափին

Իրանը լայնածավալ ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում. գրում է Associated Press-ը հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Զորավարժություններն անցկացվում են առաջին անգամ Իսրայելի հետ 12 օրյա պատերազմից հետո: Հիմնական փուլը՝ «Կայուն ուժ 1404»-ը, սկսվել է օգոստոսի 21-ին։ Օմանի ծոցից ու Հնդկական օվկիանոսի ափից և ռազմածովային ուժերի նավերից տարբեր տեսակի ծովային նշանակության թևավոր հրթիռներ են արձակվել («Նասիր», «Քադիր») ծովային թիրախների վրա։

Զորավարժություններին մասնակցում են ռազմածովային ուժերի վերջրյա և ստորջրյա նավեր, ավիացիայի, ափամերձ հրթիռային բազաների և էլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներ։ Սա Իսրայելի հետ պատերազմից հետո առաջին խոշոր զորավարժությունն է։

Չնայած նման վարժանքները Իսլամական Հանրապետության համար սովորական են, բայց «Կայուն ուժ 1404» վարժանքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանի իշխանությունները փորձում են ցույց տալ իրենց ուժը այն պատերազմից հետո, որում Իսրայելը ոչնչացրել էր հրթիռային պաշտպանական համակարգեր և օդային հարվածներ հասցրել միջուկային և այլ օբյեկտների վրա։

Ռազմագերիներ