26 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին

Զելենսկին ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին, քննարկվել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները. հայտնել է Զելենսկին Telegram-ի իր էջում։

«Ուկրաինան չափազանց շնորհակալ է Միացյալ Նահանգներին աջակցության համար, մենք գնահատում ենք, որ նախագահ Թրամփի վճռականությունը իրական խաղաղության հասնելու հարցում։ Շատ կարևոր է իրակագործել Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդների հետ մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված քաղաքական, պաշտպանական, տնտեսական ոլորտում պայմանավորվածությունները:

Անկասկած, սա հաջող գագաթնաժողով էր, Եվրոպայի և Ամերիկայի միջև իրական միասնության ցուցադրություն։ Ուկրաինան, ինչպես միշտ, միավորում է աշխարհը», – գրել է նա։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան գնահատում է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը մասնակցելու Հանրապետության անվտանգային ճարտարապետության ձևավորմանը:

«Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք ազդել ռուսների վրա, ստիպել նրանց իրական բանակցությունների և դադարեցնել պատերազմը։ Պատժամիջոցներ, մաքսատուրքեր՝ ամեն ինչ պետք է մնա օրակարգում։ Մենք պատրաստ ենք խոսել առաջնորդների ձևաչափով։ Սա հենց այն ձևաչափն է, որն անհրաժեշտ է հիմնական հարցերը լուծելու համար։ Հիմա նույն պատրաստակամությունն է անհրաժեշտ նաև Մոսկվայում», – նշել է Զելենսկին։

Ռազմագերիներ