02 Սեպ
2025
35° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուսաբացից ի վեր Գազայում սպանվել է 40 պաղեստինցի

Լուսաբացից ի վեր Գազայում սպանվել է 40 պաղեստինցի

Իսրայելական ուժերը Գազայում այսօր լուսաբացից ի վեր օդային հարվածների հետևանքով առնվազն 40 պաղեստինցի են սպանել. Գրում է Al Jazeera-ն:

Իսրայելական ինքնաթիռները հարվածել են Գազայի հարավ-արևմուտքում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է 40 մարդ: Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ներկայացուցիչ Մահմուդ Բասալն ասել է, որ Իսրայելի ուղղաթիռները հարվածել են նաև քաղաքի արևմուտքում գտնվող մեկ բնակարանի վրա, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։

Վերջին 24 ժամում սովի և թերսնման հետևանքով մահացել է ևս 13 մարդ, որոնց թվում՝ երեք երեխա:

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի Գազայում իրականացրած պատերազմական գործողության հետևանքով զոհվել է ավելի քան 63,557 պաղեստինցի, իսկ 160,660-ը վիրավորվել է։ Բազմաթիվ այլ աղբյուրներ գրում են, որ իրական թվերը զգալիորեն ավելի բարձր են:

Ռազմագերիներ