
Ո՞ր երկրներում էր խափանվել Google-ը և ինչո՞ւ
Alphabet-ի դուստր ընկերություն Google-ը մի քանի երկրներում այսօր տեխնիկական խնդիրներ է ունեցել: Խափանումներ են նկատվել Google-ի բազմաթիվ ծառայություններում՝ ներառյալ աշխարհի ամենահայտնի էլեկտրոնային փոստի ծառայություններից մեկում՝ Gmail-ում, տեսանյութերի հարթակ YouTube-ում և Google Maps-ում։
Ամենաշատը խնդիրներն առաջացել են հենց Google-ում (68%), որոնման համակարգում (21%) և Google Drive-ում (11%) հետ։ Նույնպիսի խափանումներ են նկատվել նաև NetBlocks կազմակերպությունում, որը հետևում է ինտերնետի հասանելիությանը և խափանումներին ամբողջ աշխարհում:
Իսկ ինտերնետային ազատությունը հետևող Freedom of Expression Association կազմակերպությունը հայտնել է, որ խափանումները սկսվել են առավոտյան 10-ից (Հայաստանի ժամանակով առավոտյան 11:00-ին)։
Խափանումներն առավել շատ են նկատվել ԱՄՆ-ի Նյու Յորք և Չիկագո քաղաքներից, իսկ օգտատերերը սկսել են հաղորդել դրանք տեղական ժամանակով առավոտյան 3:38-ին։ Զանգվածային խափանումներ են եղել Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում և Ասիայում:
Gmail-ը, Google-ի ամենահայտնի ծառայություններից մեկն է, որի օգտատերերի թիվը 2025 թվականի օգոստոսի դրությամբ արդեն ավելի քան 2,5 միլիարդ է։ Ծառայությունը միջինում ամսական գրանցում է 66,64 միլիարդ այցելություն, և այն գրավում է համաշխարհային էլեկտրոնային փոստի շուկայական 25,89%-ը։ Օգտատերերը ամեն օր ուղարկում են ավելի քան 121 միլիարդ էլեկտրոնային նամակ, իսկ ԱՄՆ-ում ստարտափերի 90%-ն ու միջին չափի ընկերությունների 60%-ը օգտվում են Gmail-ից։
Google Maps-ը նույնպես գերազանցել է 2 միլիարդ օգտագործողի շեմը, իսկ YouTube-ը ունի ավելի քան 2,7 միլիարդ օգտատեր՝ յուրաքանչյուր ամիս: հայտարարել է Alphabet-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը։
Հետաքրքիր փաստ. խափանումը նկատվել է այն ժամերին, երբ ԱՄՆ-ի դաշնային դատարանը Google-ին պարտավորեցրել է վճարել 425 միլիոն դոլար՝ օգտատերերի գաղտնիության խախտման համար։
Դատական գործը վերաբերում է մոտ 100 միլիոն օգտատիրոջ տվյալների հավաքագրմանը, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք անջատել էին հետևման գործառույթը իրենց Google հաշվում։ Սկզբնական վճիռը նախատեսում է, որ Google-ը կարող է բողոքարկել։
Անկախ դրանից, դատարանը թույլ է տվել Google-ին պահպանել իր վերահսկողությունը Chrome բրաուզերի և Android օպերացիոն համակարգի նկատմամբ։ Վճռի հրապարակումից հետո Alphabet-ի բաժնետոմսերի գինն աճել են 9%-ով։
Թուրքիայի հեռահաղորդակցության փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը X սոցիալական ցանցում նշել է, որ Google-ից տեխնիկական հաշվետվություն են պահանջել։
Բուլղարիայի Novinite լրատվամիջոցը հաղորդել է, որ խափանումներն ազդել են նաև Google Maps-ի, Google Drive-ի և Google Search-ի վրա:
Օգտատերերը տարբեր երկրներում տեսել են «5xx սերվերի սխալ», ինչը նշանակում է, որ խնդիրը Google-ի կողմից է, ոչ թե օգտատիրոջ ինտերնետ կապի։
Տեխնոլոգիական հսկան խափանման պատճառների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել: