07 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանում ատամի մածուկը դարձել է ազգային ինքնության խորհրդանիշ, ԱՄՆ–Հնդկաստան լարվածության ֆոնին

Հնդկաստանում ատամի մածուկը դարձել է ազգային ինքնության խորհրդանիշ, ԱՄՆ–Հնդկաստան լարվածության ֆոնին

Հնդկական Dabur ընկերությունը սկսել է իր ատամի մածուկը ներկայացնել որպես «հայրենական արտադրանք» և կոչ է անում սպառողներին հրաժարվել ամերիկյան ապրանքներից, օրինակ՝ Colgate–ից. գրում է Reuters-ը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել երեխաներին կազմել օտար ապրանքանիշերի ցանկ, իսկ ուսուցիչներին խրախուսել դրանք չօգտագործել։

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնդկական ապրանքների վրա մաքսատուրքեր է սահմանել մինչև 50%։ Այս գործողությունից հետո սկսվել է WhatsApp արշավ՝ բոյկոտելու ամերիկյան ապրանքները։

Dabur–ի գովազդում առանց անուն տալու նշվում է, որ Հնդկաստանի ամենահայտնի ատամի մածուկը ամերիկյան է, իսկ Dabur–ը՝ տեղական և անվտանգ ընտրություն։

Բացի Dabur–ից, նման քայլեր են անում նաև Amul և նախկինում հայտնի Rediff ծառայությունը, խրախուսելով օգտվել տեղական արտադրանքից։

Ռազմագերիներ