
Էրմիտաժը փակվել է ականապատման վտանգի պատճառով․ ԶԼՄ-ներ
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք հայտնել են Էրմիտաժ թանգարանային համալիրի ականապատման վտանգի մասին․ գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով 78.ru-ին։
Հրատարակության աղբյուրը հայտնել է, որ աշխարհի խոշորագույն թանգարանի գլխավոր մուտքը փակվել է ժամը 17:00-ին։ Լրատվամիջոցի կայքում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում է, որ Էրմիտաժի մուտքի մոտ, Դվորցովայա հրապարակում, տեղադրվել են ցուցանակներ «Մուտք չկա» գրությամբ։ Դեպքի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
Ինչպես գրում է 78.ru-ն, սեպտեմբերի 5-ին Լենինգրադի մարզում անհայտ անձինք «ականապատել» են դատարանների 14 շենք։