10 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհում երիտասարդների շրջանում ճարպակալումը գերազանցում է թերքաշությանը

Աշխարհում երիտասարդների շրջանում ճարպակալումը գերազանցում է թերքաշությանը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի համաձայն՝ այժմ աշխարհում ճարպակալումն ավելի տարածված է դպրոցական տարիքի երեխաների և դեռահասների շրջանում, քան թերքաշությունը․ գրում է Reuters գործակալությունը։

ՄԱԿ-ի երեխաների հարցերով զբաղվող գործակալության գնահատականները հիմնված են 2000-2022 թվականների տվյալների վրա, որոնք հավաքագրվել են աշխարհի տարբեր երկրների գիտնականների կողմից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարզել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով դպրոցական տարիքի երեխաների և դեռահասների 10-ից 1-ը, կամ մոտավորապես 188 միլիոնը, ճարպակալում ունեն, ինչը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների, այդ թվում՝ շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի:

Կազմակերպությունը նշել է, որ այդ տարիքային խմբում ճարպակալման մակարդակը եռապատկվել է՝ 2000 թվականի 3%-ից հասնելով 9.4%-ի: Համեմատության համար նշվում է, որ 5-19 տարեկանների շրջանում թերքաշությունը նվազել է՝ 2000 թվականի գրեթե 13%-ից հասնելով 9.2%-ի, ինչը սակայն, նույնպես լուրջ ցուցանիշ է։

Ռազմագերիներ