
Ադրբեջանում շարունակվում է հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը
Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա դատական նիստում հրապարակվել են «ռազմական հանցագործությունների մասին փաստաթղթեր», որոնք վերաբերում են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին:
Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներին, մեղադրանք է առաջադրվել «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով: