
Ռումինիայի տարածքում ռուսական ԱԹՍ է ընկել. տեղական լրատվամիջոցներ
Ռումինիայի տարածքում հայտնաբերվել են ռուսական ԱԹՍ-ի մնացորդներ. հաղորդում է տեղական «Antena 3» հեռուստաալիքը:
Իրադրությունը վերահսկելու համար օդ է բարձրացել երկու կործանիչ:
Ռումինիայի հարավ-արևելքում տեղական իշխանության մարմինները զգուշացրել են բնակչությանը վտանգավոր օդային օբյեկտների հնարավոր անկման մասին և խորհուրդ տվել պատսպարվել նկուղներում կամ մնալ տան՝ պատուհաններից հեռու գտնվող հատվածներում։
Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է անօդաչու թռչող սարքերի խոցման վերաբերյալ տեղեկությունները։