
Թրամփը 15 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացնում The New York Times-ի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում հայտարարել է, որ դատական հայց է ներկայացնում The New York Times-ի դեմ Ֆլորիդայի նահանգում։
«Այսօր ես պատիվ ունեմ 15 միլիարդ դոլարի զրպարտության և վիրավորանքի հայց ներկայացնել The New York Times-ի դեմ, որը մեր երկրի պատմության ամենավատ և ամենակոռումպացված թերթերից է և արմատական ձախակողմյան Դեմոկրատական կուսակցության փաստացի խոսափողը», – գրել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ թերթը «տասնամյակներ շարունակ» ստեր է տարածել իր, իր ընտանիքի, իր բիզնեսի և ամերիկյան ազգի մասին։ Թրամփը նաև որպես պնդում նշել է թերթի աջակցությունը նախագահի թեկնածու Քամալա Հարիսին, որի մասին հայտարարվել էր «առաջին էջում»։ Նա այն անվանել է «ամենամեծ անօրինական ներդրումը նախընտրական քարոզարշավի պատմության մեջ»։