16 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի հանձնաժողովն Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչել է որպես ցեղասպանություն

ՄԱԿ-ի հանձնաժողովն Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչել է որպես ցեղասպանություն

ՄԱԿ-ի օկուպացված պաղեստինյան տարածքներում տեղի ունեցող դեպքերի հետաքննությամբ զբաղվող անկախ միջազգային հանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն են․ հայտնում է РИА Новости–ն։ 

«Հանձնաժողովը որոշել է, որ Իսրայելի իշխանությունները մասամբ ոչնչացրել են Գազայի հատվածում պաղեստինցիների վերարտադրողական կարողությունները որպես խմբի, այդ թվում՝ ծնելիության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ կիրառելով, և դիտավորյալ ստեղծել են կենսապայմաններ, որոնք նախատեսված են պաղեստինցիների որպես խմբի ֆիզիկական ոչնչացման համար, որոնք ցեղասպանության հիմնական ակտերն են Հռոմի կանոնադրության և «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի («Ցեղասպանության մասին կոնվենցիա») համաձայն», – ասվում է հանձնաժողովի զեկույցում։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Գազան կրակի մեջ է։ «Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, իսկ զինվորները քաջաբար կռվում են»,-ասել էր նա։

Ռազմագերիներ