
Սիրային սկանդալի պատճառով Nestlé-ի գործադիր տնօրենի պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց կազատվի նաև ընկերության նախագահը
Nestlé ընկերության նախագահ Փոլ Բուլկը հրաժարական կտա ընկերության գործադիր տնօրեն Լորան Ֆրիքսի հանկարծակի պաշտոնանկությունից ընդամենը մի քանի շաբաթ անց․ գրում է Euronews-ը։
Հիշեցնենք, որ կազմակերպության գործադիր տնօրեն Լորան Ֆրիքսn ազատվել էր աշխատանքից այս ամսվա սկզբին ենթակայի հետ չբացահայտված սիրային հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով։
Nestlé-ում ավելի քան 45 տարվա աշխատանքային փորձ ունեցող Բուլկի հրաժարականի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ բաժնետերերը քննադատել են Ֆրիքսի հետ կապված սկանդալի վերաբերյալ նրա դիրքորոշումը։
Չնայած լրատվամիջոցների ենթադրություններին` Nestlé-ն հերքել է, որ Բուլկը փորձել է պաշտպանել Ֆրիքսին հետաքննության վաղ փուլերում։