17 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն ցանկանում է հարվածել Իսրայելին մաքսատուրքերով և պատժամիջոցներով ՝ Գազայում պատերազմի դեմ աղմուկի ֆոնին․ Politico

ԵՄ-ն ցանկանում է հարվածել Իսրայելին մաքսատուրքերով և պատժամիջոցներով ՝ Գազայում պատերազմի դեմ աղմուկի ֆոնին․ Politico

ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը հրապարակել է Իսրայելի հետ առևտրային կապերը նվազեցնելու և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրերը, ինչը նշանավորում է մերձավորարևելյան այդ երկրի նկատմամբ դաշինքի մոտեցման մեծ փոփոխությունը. գրում է Politico-ն։ Դա արվում է Գազայում մարդու իրավունքների խախտումների հայտնաբերման պատճառով։  

Եվրահանձնաժողովի նախատեսած միջոցառումները, որոնք դեռևս պետք է հաստատվեն անդամ երկրների կողմից, նպատակ ունեն մաքսատուրքեր սահմանել Իսրայելից ներմուծվող մոտ 5.8 միլիարդ եվրոյի ապրանքների համար, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Բենիամին Նեթանյահուի կառավարության երկու անդամների՝ Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի և Ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի նկատմամբ։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մեղադրել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար։

«Խորապես անհանգստացնող է, որ Դուք, նման առաջարկ առաջ քաշելով, գործնականում լիազորում եք ահաբեկչական կազմակերպությանը, որը պատասխանատու է և շարունակում է կատարել սարսափելի հանցագործություններ», – գրել է նա POLITICO-ի տրամադրության տակ հայտնված նամակում։

Բացի այդ՝ ԵՄ-ն ցանկանում է կասեցնել Իսրայելի տարբեր նախագծերի համար մոտ 20 միլիոն եվրոյի ուղղակի աջակցությունը։

«Ես ուզում եմ շատ հստակ լինել։ Նպատակն Իսրայելին պատժելը չէ։ Նպատակը Գազայում մարդասիրական իրավիճակի բարելավումն է», – Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կալլասը։

Ռազմագերիներ