
Հայաստանը 59-րդն է աշխարհի ինովացիոն երկրների վարկանիշում
Հայաստանը 59-րդն է Ինովացիոն զարգացման վարկանիշով, որը ներկայացրել է մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO):
Թուրքիան 43-րդն է, Վրաստանը՝ 56-րդը, Ռուսաստանը՝ 60-րդը, Իրանը՝ 70-րդը, Ադրբեջանը՝ 94-րդը:
Ցուցակը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում են Շվեդիան և ԱՄն-ը։
Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 139 երկիր: