
«Երկաթե ճառագայթ»-ը պատրաստ է ոչնչացնել հրթիռներ և անօդաչու սարքեր. Իսրայելի ՊՆ
Իսրայելի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ «Երկաթե ճառագայթ» լազերային հակահրթիռային պաշտպանության համակարգը պատրաստ է շահագործման և կտեղակայվի առաջիկա ամիսներին․ գրում է The Jerusalem Post–ը։
Նախարարությունից հայտնել են, որ մի քանի շաբաթ փորձարկել են հեռահար լազերային զենքի համակարգն Իսրայելի հարավում, որն ապացուցել է արդյունավետությունը «լիարժեք գործառնական կազմաձևով՝ որսալով հրթիռներ, ականանետային արկեր, անօդաչու թռչող սարքեր»։
Ինչպես նշել են լրատվամիջոցները, բարձր հզորության լազերային համակարգը զգալիորեն ավելի էժան է, քան Իսրայելի գործող հրթիռային պաշտպանության համակարգերը։ The Jerusalem Post-ը գրում է, որ «Երկաթե ճառագայթը» «նույնքան էժան է, որքան լույսը միացնելը»։